Իջևանի համայնքապետարանը նախատեսում է նվերներ հանձնել հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին, մանկապարտեզներ, նախակրթարաններ, ,,Հույսի կամուրջ,,, ՍՕՍ մանկական գյուղ հաճախող և Արցախից տեղահանված երեխաններին։
Դրամական պարգևներ կհանձնվեն տարվա ընթացքում մրցանակների արժանացած լավագույն մարզիկներին, թիմերին, նրանց մարզիչներին, երաժշտական դպրոցի աշակերտներին, նրանց դասատուներին։
Նախատեսվում է դրամական օգնություն տրամադրել արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հայրենական մեծ պատերազմի վետերաններին։
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Հաստատել համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնությունների, պարգևատրումների և նվերների ծախսերի նախահաշիվը /կցվում է/։