Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հրանուշ Ամիրջանյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,115հա մակերեսով բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-009-0056-0006/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Հրանուշ Ամիրջանյանին պատկանող 0.115 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-009-0056-0006/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 34-րդ փողոց, թիվ 8 բնակելի տուն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: