Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց գյուղի վարչական սահմաններում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.09136հա մակերեսով հողամաս: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված 0.09136 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-039-0041-0002/: Անհրաժեշտություն է առաջացել 0.09136 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում՝ /ծածկագիր 11-039-0041-0002/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.09136հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.09136 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, 5-րդ փողոց 7-րդ փակուղի թիվ1 հողամաս:
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: