Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․5 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վաչագան Պետրոսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 22․5 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 18․72քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ30042024-11-0070/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 22․5քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 22․5 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վաչագան Պետրոսի Սարգսյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 22․5 քմ մակերեսով հողամասը և 22․5 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վաչագան Պետրոսի Սարգսյանին /19.11.2024թ. մուտքի դիմում թիվ6570/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/8 հասցեում գտնվող 22․5 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 99941 /իննսունինն հազար ինն հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 22․5 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 44303 /քառասունչորս հազար երեք հարյուր երեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: