Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 134
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 134

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28.7 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՂՎԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28.7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Արցախյան փողոց, թիվ4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.7 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Աղվան Արտավազդի Միրզոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  28.7 քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 25.76քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ13122024-11-0021/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 28.7 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 28.7 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Աղվան Արտավազդի Միրզոյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 28.7 քմ մակերեսով հողամասը և 28.7 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Աղվան Արտավազդի Միրզոյանին /23.01.2025թ. մուտքի դիմում թիվ0233/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Արցախյան փողոց, թիվ4/1 հասցեում գտնվող  28․7քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 4441․8  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  127480 /մեկ հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր ութսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 28․7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  56510 /հիսունվեց հազար հինգ հարյուր տաս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner