Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Գիգուշ Ալբերտի Հովակիմյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,5084հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /վյայական թիվ 2209588, ծածկագիր 11-001-0233-0014/ 0,2հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գիգուշ Ալբերտի Հովակիմյանին պատանող 0,5084հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /վյայական թիվ 2209588, ծածկագիր 11-001-0233-0014/ 0,2հա մակերեսով մասի գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գիգուշ Ալբերտի Հովակիմյանին պատանող 0,5084հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /վյայական թիվ 2209588, ծածկագիր 11-001-0233-0014/ 0,2հա մակերեսով մասի գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: