Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 8.75262 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 8.75262 հա մակերեսով հողամասը համայնքին է փոխանցվել, որպես համայնքային սեփականության, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0305-0104/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 8.75262 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սասհմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-021-0305-0104/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 8.75262 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: