Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա 1996թ. քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 106․69քմ արտաքին մակերեսով տնտեսական շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 92․5քմ /ծածկագիր 11-001-0006-0024/, որը հաշվառվել է 25.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023wt2ma9: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակել իկառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0006-0024/: Տնտեսական շինության զբաղեցրած 273․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 106․69քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կառուցված 106․69քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0006-0024/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 106․69 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 92․5քմ /ծածկագիր 11-001-0006-0024/:
3.Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 273․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 106․69քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 39/1 տնտեսական շինություն:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 39/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Մարիամ Սերոժի Վարշամյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 273․5քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 2887․5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 789731 /յոթ հարյուր ութսունինն հազար յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 106․69 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ 3346 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 356984 /երեք հարյուր հիսունվեց հազար ինն հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: