Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 871
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2025 թվականի N 871

08.07.2025թ. ԹԻՎ 838 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 08.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 838 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1.Իջևան համայնքի ղեկավարի 08.07.2025թ. թիվ 838  որոշումը կարդալ.

<<ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ  0.05985ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-035-0067-0005/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանը, ծնված՝ 27․08․1938թ․, Նարինե Գարուշի Արամյանը, ծնված՝ 24․․03․1963թ․, Արմինե Գարուշի Արամյանը, ծնված՝ 26․09․1966թ և Աննա Գարուշի Արամյանը, ծնված՝ 31․01․1973թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք են բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Ըստ Խաշթառակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի հողամասի մակերեսը կազմում է 0.04հա, բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0067-0005/ փաստացի մակերեսը կազմում է 0.05985հա, որի վրա առկա է 1935-0985թ․թ. կառուցված 55,6քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է փաստացի 0.05985հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 55․6քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0067-0005/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.04հա մակերեսով  և սահմանազատված, չկառուցապատված 0.01985հա մակերեսով հողամասը և 55․6քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․ Վերականգնել քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանի, Նարինե Գարուշի Արամյանի, Արմինե Գարուշի Արամյանի և Աննա Գարուշի Արամյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.04հա մակերեսով  և սահմանազատված, չկառուցապատված 0.01985հա մակերեսով հողամասի 55․6քմ մակերեսով բնակելի տան  նկատմամբ /ծածկագիր 11-035-0067-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանին, Նարինե Գարուշի Արամյանին, Արմինե Գարուշի Արամյանին և Աննա Գարուշի Արամյանին պատկանող 0.05985հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0067-0005/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 19-րդ փողոց, 1-ին նրբանցք 2 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :>>


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner