Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2025,Հուլիս 29 - Օգոստոս 29

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.08.25 Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի հաղթողները
Իջևանի համայնքապետարանում կայացած պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած բնակավայրերի կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:Իջևան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 8 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, ցուցահանդես, թեմատիկ միջոցառում, էներգախնայող սարքի մակետի պատրաստում՝ թափոններից, կլոր սեղան-քննարկումներ, իրազեկման արշավներ, «Էներգիա բնությունից, ... Մանրամասն
22.08.25 Իջևանի համայնքապետարանը արժանացել է հատուկ շնորհակալագրի
«ԼՈՖԹ ԻՋԵՎԱՆ» Երիտասարդական կենտրոնի աշխատանքները խրախուսելու, ինչպես նաև երիտասարդների առաջխաղացմանը նպաստելու համար, Իջևանի համայնքապետարանը արժանացել է հատուկ շնորհակալագրի։Շնորհակալագիրն Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանին հանձնեցին «ԼՈՖԹ ԻՋԵՎԱՆ»-ի ներկայացուցիչները։ Կարեն Ղալթախչյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա պատրաստակամություն հայտնեց առաջիկայում երիտասարդների հետ հանդիպում նախաձեռնելու համար։Հավելենք, որ Իջևանի համայնքապետարանը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ իրենց գաղափարների և հատկապես համայնքի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրագործման համար։
21.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Իջևան համայնքում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի առաջարկների ընդունման փուլը: Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Իջևան համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրային առաջարկները կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում։Առաջարկներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 29-ը ժամը 17:00-ն:Գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`https://ijevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v... 

14.08.25 Վալանսի փոխքաղաքապետ,տուրիզմի, առևտրի գծով պատասխանատու Գևորգ Ռասկլանն այցելել էր Իջևան
Վալանսի փոխքաղաքապետ,տուրիզմի, առևտրի գծով պատասխանատու Գևորգ Ռասկլանը(Ռաստքելենյան) հանդիպել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։ Համայնքապետը շնորհակալություն է  հայտնել վերջերս Վալանս մեկնած խմբի ջերմ ընդունելության համար։ Կարևորելով քույր քաղաքների միջև ձևավորված կապի ամրապնդումը և կրթամշակութային համագործակցությունը` Արթուր Ճաղարյանն առաջարկել է փոխադարձ այց կազմակերպել Իջևան համայնք։Գևորգ Ռասկլանի(Ռաստքելենյան) հետ քննարկվեցին այնպիսի հարցեր,որոնք միտված էին Իջևանի և Վալանսի միջև բարեկամական կապերի ընդլայնմանը և համագործակցության նոր հեռանկարներին:
12.08.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ երիտասարդներ,շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր երկրի շարժիչ ուժը և ապագայի երաշխավորը:Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:Հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր երիտասարդներն անմասն չեն մնում համայնքային կյանքին ակտիվ մասնակցությունից: Հավատացած եղեք,որ ձեր ակտիվությունը,նախաձեռնողականությունը և պատրաստակամությունը կարևոր են մեր համայնքի զարգացման համար: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորանքի խոսքեր հղել Իջևան համայնքի ղեկավարին կից Երիտասարդական ... Մանրամասն
05.08.25 Տեղի է ունեցել «Մարքեթինգը` զբոսաշրջության ոլորտում» թեմայով դասընթաց
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում֊ Փուլ 2» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մարքեթինգը` զբոսաշրջության ոլորտում» թեմայով դասընթաց։Այն կայացել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ֊ի հյուրընկալ հարկի ներքո։Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է սեմինարի մասնակիցներին և հավաստագրեր հանձնել նրանց։Արթուր Ճաղարյանը համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման և Իջևանի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագիր է հանձնել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ֊ի սեփականատեր Էմին Եղիազարյանին։
04.08.25 Իջևան քաղաքի ամենատարեց կինը` Ֆրանգիզ Բեջանյանը, նշում է ծննդյան 100_ամյակը
Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են մարզկենտրոնի բնակիչ Ֆրանգիզ Բեջանյանին: Նա հուլիսի 26_ին տոնել է ծննդյան 100_ամյակը:Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից 100_ամյա բնակչուհուն փոխանցվեց դրամական պարգև և գեղեցիկ ծաղկեփունջ:Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ղալթախչյանը շնորհավորական խոսքեր հղեց երկարակյաց բնակչուհուն` մաղթելով առողջ,անհոգ և խաղաղ ծերություն։Նշենք,որ Ֆրանգիզ Բեջանյանը ծննդով Ենոքավան գյուղից է,բնակվում է Իջևան քաղաքում, երկար տարիներ աշխատել է աղյուսի գործարանում: Նա ունի 4 երեխա,12 թոռ, 33 ծոռ և 16 կոռ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner