Ավագանին նշում է, որ մատակարարների կրեդիտորական պարտքերի մարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2021թ բյուջեի վարչական մասում կատարել հոդվածային փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է
Ն․Ծաղկավան համայնքի 2021թ բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
01-01-03 հատվածի 4111 հոդվածից հատկացնել՝ 400,0 հազ դրամ՝ 4264 հոդվածին, 26,0 հազ դրամ՝ 4252 հոդվածին, 80,0 հազ դրամ՝ 4251 հոդվածին։
Նույն հատվածի 4212 հոդվածից 40,0 հազար դրամ հատկացնել 4252 հոդվածին։