Համայնքի ղեկավարը նշում է, որ համայնքի բնակավայրերում իրականացվող բակերի և փողոցների ասֆալտապատման, նստարանների և ցանկապատերի վերանորոգման համար անհրաժեշտություն է առաջացել ֆոնդային բյուջեի եկամտային մասն ավելացնել 48 063 184 ՀՀ դրամով։ Նկատի ունենալով, որ համայնքապետարանին հատկացվել է 7 242 384 ՀՀ դրամ բարերար Արտյոմ Կարապետյանի կողմից, 3 380 800 ՀՀ դրամ Դիլիջանի Երիտասարդական ՀԿ-ն, 4 840 000 ՀՀ դրամ հատկացրել է «Աղստևի հովիտ» ՏԱԽ տարածքային զարգացման հիմնադրամը և 2 600 000 ՀՀ դրամ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը, ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով․
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
1.1 Ֆոնդային բյուջեի եկամտային մասն ավելացնել 48 063 184 ՀՀ դրամ, որից՝
. 7 242 384 ՀՀ դրամ Արտյոմ Կարապետյանից որպես նվիրատվություն
. 3 380 800 ՀՀ դրամ Դիլիջանի Երիտասարդական ՀԿ
. 4 840 000 ՀՀ դրամ «Աղստևի հովիտ» ՏԱԽ տարածքային զարգացման հիմնադրամից
. 2 600 000 ՀՀ դրամ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակից
1․2 30 000 000 ՀՀ դրամ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կրճատել և հատկացնել ֆոնդային բյուջեին:
1․3 Ծախսերը բաշխել հետևյալ կերպ՝
. 01.01.03 խմբում 5122 հոդվածին 2 600 000 ՀՀ դրամ
. 04.05.01 խմբում 5113 հոդվածին 37 242 384 ՀՀ դրամ
. 04.05.01 խմբում 5112 հոդվածին 8 220 800 ՀՀ դրամ։
Ծրագրերի վերջնաժամկետ սահմանված է ս/թ-ի նոյեմբերի 10-ը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին մասի ա ենթակետի պահանջները՝ գնումն իրականացվելու է մեկ անձից՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով: