Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 130
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ համայնքի բնակավայրերում իրականացվող բակերի և փողոցների ասֆալտապատման, նստարանների և ցանկապատերի վերանորոգման համար անհրաժեշտություն է առաջացել ֆոնդային բյուջեի եկամտային մասն ավելացնել 48 063 184 ՀՀ դրամով։ Նկատի ունենալով, որ համայնքապետարանին հատկացվել է 7 242 384 ՀՀ դրամ բարերար Արտյոմ Կարապետյանի կողմից, 3 380 800 ՀՀ դրամ Դիլիջանի Երիտասարդական ՀԿ-ն, 4 840 000 ՀՀ դրամ հատկացրել է «Աղստևի հովիտ» ՏԱԽ տարածքային զարգացման հիմնադրամը և 2 600 000 ՀՀ դրամ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը, ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով․ 

Համայնքի ավագանին որոշում է․

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝

1.1 Ֆոնդային բյուջեի եկամտային մասն ավելացնել 48 063 184 ՀՀ դրամ, որից՝

. 7 242 384 ՀՀ դրամ Արտյոմ Կարապետյանից որպես նվիրատվություն

. 3 380 800 ՀՀ դրամ Դիլիջանի Երիտասարդական ՀԿ

. 4 840 000 ՀՀ դրամ «Աղստևի հովիտ» ՏԱԽ տարածքային զարգացման հիմնադրամից

. 2 600 000 ՀՀ դրամ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակից

1․2 30 000 000 ՀՀ դրամ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կրճատել և հատկացնել ֆոնդային բյուջեին:

1․3 Ծախսերը բաշխել հետևյալ կերպ՝

. 01.01.03 խմբում 5122 հոդվածին 2 600 000 ՀՀ դրամ

. 04.05.01 խմբում 5113 հոդվածին 37 242 384 ՀՀ դրամ

. 04.05.01 խմբում 5112 հոդվածին 8 220 800 ՀՀ դրամ։

Ծրագրերի վերջնաժամկետ սահմանված է ս/թ-ի նոյեմբերի 10-ը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին մասի ա ենթակետի պահանջները՝   գնումն իրականացվելու է մեկ անձից՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner