Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի հասարակական կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.15471 հա մակերեսով հողամաս:  Համաձայն Տավուշի մարզի Իջևան  համայնքի Գետահովիտ գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի,, նշված 0.15471 հա մակերեսով հողամասը հանդիսանում է  բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-022-0005-0002/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել է 0.15471 հա մակերեսով հողամաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,   և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-022-0005-0002/, հասարակական  կառուցապատման նպատակով առանձնացնել 0.15471 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.15471 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ 6-րդ  փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 5 հողամաս:
3. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: