Տավուշի մարզի Իջևան համայնք, Ն. Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.1085 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2125-Ն որոշման, նշված 3.47622 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Տավուշի մարզի Ն. Ծաղկավան համայնքին փոխանցված, 11-037-0219-0012 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.1085 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամաբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ << Հողային օրենսգրքի >> 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ն. Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-037-0219-0012/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.1085 հա մակերսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: