Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արման Մուշեղի Եսայանը, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմում թիվ5485, 11.09.2024թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.00166 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեում գտնվող 0.00166 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արման Մուշեղի Եսայանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 94/70 հասցեում գտնվող 0.00166հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/, ընդլայնման կարգով տրամադրել Արման Մուշեղի Եսայանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 12-րդ գոտում, այն վաճառել 1քմ 2887․5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 47933 /քառասունյոթ հազար ինն հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արման Մուշեղի Եսայանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0043հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 29022024-11-0069, ծածկագիր 11-001-0144-0159/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ94/70 հասցեում գտնվող 0.00166հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական թիվ 06082024-11-0008, ծածկագիր 11-001-0144-0257/, ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ120:
3.Քաղաքացի՝ Արման Մուշեղի Եսայանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: