Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա 1987թ. քաղաքացի Մերուժան Միշայի Գուլլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 17․05քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 06․11.2023թ., ծածկագիրն է 2023czhddk: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 18․5քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/: Ավտոտնակի շինության զբաղեցրած 18․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Մերուժան Միշայի Գուլլակյանի կողմից ինքնակամ կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մերուժան Միշայի Գուլլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 17․05քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
3.Իջևան քաղաքի, Երիտասարդական փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մերուժան Միշայի Գուլլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երիտասարդական փողոց, թիվ5/7:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երիտասարդական փողոց, թիվ5/7 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Մերուժան Միշայի Գուլլակյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 18․5քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441․8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 82173 /ութսուներկու հազար հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 36427 /երեսունվեց հազար չորս հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: