Համայնքի ավագանին նշում է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվել և նվիրատվության կարգով համայնքին է հատկացվել նախակրթարանի մասնաշենք: Անհրաժեշտություն է առաջացել Ազատամարտիկների փողոցի թիվ 35 հասցեում ստեղծել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 15-րդ,16-րդ և 28-րդ կետերով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ ստեղծել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Իջևան քաղաքի Ազատամարտիկների թիվ 35 հասցեում:
2. Հաստատել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
3. Տալ համաձայնություն՝ «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում հաստատել Սիրամարգ Արշակի Սաքանյանին /անձնագիր AM 0634816, տրվ. 16.02.2012թ., 038-ի կողմից, բնակության վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Մետաղագործների 11/:
5. Հաստատել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/:
6. Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ: