Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
,,ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվել և  նվիրատվության կարգով համայնքին է հատկացվել  նախակրթարանի մասնաշենք: Անհրաժեշտություն է առաջացել Ազատամարտիկների փողոցի թիվ 35 հասցեում ստեղծել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 15-րդ,16-րդ  և 28-րդ կետերով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ ստեղծել  «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Իջևան քաղաքի Ազատամարտիկների թիվ 35 հասցեում:

2. Հաստատել   «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

3. Տալ համաձայնություն՝ «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում հաստատել Սիրամարգ Արշակի Սաքանյանին /անձնագիր AM 0634816, տրվ. 16.02.2012թ., 038-ի կողմից, բնակության վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Մետաղագործների 11/:

5. Հաստատել  «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/:

6. Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(325.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner