Այսօր: Շաբաթ, 11 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 28
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2025 թվականի N 28

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՇԵՆՔ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանը և Մելինե Աշոտի Բաբլումյանը, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 բնակարան հասցում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանին /վկայական թիվ 03032014-11-0008/ կից ինքնակամ կերպով կատարվել է 4.4 քմ ներքին մակերեսով բնակարանին կից կցակառույց բաց պատշգամբ ձևափոխությունը և ինքնակամ կերպով բացել 3 դուռ, ուստի դիմել են ձևափոխության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով, որը հաշվառվել է 21.12.2023թ.թիվ 20237DHLKQ հաշվառման տեղեկանքով:

Հաշվի առնելով  ՀՀ Տավուշի մարզի ,,Իջևան,, համատիրության համաձայնությունը, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի,  թիվ 7 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանի և Մելինե Աշոտի Բաբլումյանի կողմից ինքնակամ կառուցված բնակարանին կից 4.4քմ ներքին մակերեսով բնակարանը և ինքնակամ կերպով բացված 3 դուռը համապատասխանում է ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան քաղաքի, Անկախության փողոցի,  թիվ 7 շենք, 29 հասցում  գտնվող և քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանին և Մելինե Աշոտի Բաբլումյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական 03032014-11-0008/ 4.4քմ ներքին մակերեսով բապ պատշգամբ կցակառույց բնակարանը  և ինքնակամ կերպով բացված 3 դուռը ճանաչել օրինական, որպես քաղաքացիների ընդհանուր համատեղ սեփականություն:

2. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 հասցում գտնվող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանին և Մելինե Աշոտի Բաբլումյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել  բնակարանին կից 4,4քմ  ներքին մակերեսով կցակառույց բաց պատշգամբի դիմաց, 1քմ 694.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ընդհանուր՝ 3058/երեք հազար հիսունութ/ ՀՀ դրամ, իսկ ինքնակամ կերպով բացված 3 դռան դիմաց վճարել, ընդհանուր՝ 6948/վեց հազար ինը հարյուր քառասունութ/  ՀՀ դրամ : Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3. Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Իջևան  քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 հասցեի բազմաբնակարան շենքում այլ ինքնակամ կառույցներ չկան:

5.Անմիջականորեն Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 7 շենք, 29 հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner