Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2270
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 2270

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 25․2 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐԵՎՀԱՏ ԳԵՎՈՐԳԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 25․2 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/3  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արևհատ Գևորգի Գասպարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25․2քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 24․19 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ04102024-11-0019/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 25․2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 25․2քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Արևհատ Գևորգի Գասպարյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․2քմ մակերեսով հողամասը և 25․2 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Արևհատ Գևորգի Գասպարյանին /30.10.2024թ. մուտքի դիմում թիվ6264/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 15/2 հասցեում գտնվող  25․2քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887․5  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  72765 /յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 25․2 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1673 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  42160 /քառասուներկու հազար հարյուր վաթսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner