Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1991
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1991

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 549․8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԻՐԱՆՈՒՇ ԳԵՐԱՍԻՄԻ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 79․95ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ 52․8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով հողամասի վրա 2015թ.  քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 79․95 քմ  արտաքին  մակերեսով բնակելի տուն և 52․8քմ մակերեսով անասնաշենք,  որի  ընդհանուր ներքին  մակերեսը  կազմում է 113․87քմ, որից 68․80քմ մակերեսով բնակելի տուն և 45․07քմ մակերեսով անասնաշենք /ծածկագիր 11-001-0234-0001/, որը հաշվառվել է 29․12.2023թ., ծածկագիրն է 2023ej3lb2: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի,  նշված հողամասը հանդիսանում է  բնակավայրերի բնակելի կառոցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0234-0001/:  Բնակելի տան շինության զբաղեցրած 549․8քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 79․95 քմ  արտաքին  մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Երևանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կառուցված 79․95 քմ  արտաքին  մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենի  շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0234-0001/:  

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Երևանյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 79․95 քմ  արտաքին  մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությունը, որի  ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 113․87քմ, որից 68․80քմ մակերեսով բնակելի տուն և 45․07քմ մակերեսով անասնաշենք /ծածկագիր 11-001-0234-0001/: 

3.Իջևան քաղաքի, Երևանյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 549․8քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 79․95 քմ  արտաքին  մակերեսով բնակելի տան և 52․8քմ մակերեսով անասնաշենքի շինությանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 40/1 բնակելի տուն: 

4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 40/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի  Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  549․8քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887,5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  1587548 /մեկ միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր քառասունութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, 79․95քմ  ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝  1քմ  5019 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  401269 /չորս հարյուր մեկ հազար երկու հարյուր վաթսունինն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, 52․8քմ  ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը՝  1քմ  3346 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  176669 /մեկ հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր վաթսունինն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:  

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner