Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Լևոն Երիցյանը, Օֆելյա Բրուտյանը, Գևորգ Երիցյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրենց պատկանող 0,117հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / վկայական թիվ 2080116 ծածկագիր 11-058 -0119-0008/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացիներ Լևոն Երիցյանին, Օֆելա Բրուտյանին, Գևորգ Երիցյանին պատկանող 0,117հա մակերեսով հողամասին և բնակելի տանը / վկայական թիվ 2080116 ,ծածկագիր 11-058-0119-00008/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 6 բնակելի տուն :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: