Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հայկ Հովսեփյանը, Կարեն Հովսեփյանը, Արսեն Հովսեփյանը և Անուշ Հովսեփյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.094 հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-058 -0022-0017/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացիներ Հայկ Հովսեփյանին, Կարեն Հովսեփյանին, Արսեն Հովսեփյանին և Անուշ Հովսեփյանին պատկանող 0.094 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0022-0017/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 31-րդ փողոց, 6 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: