Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 201
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 201

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21.01.2025Թ. ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 21.01.2025թ.ի թիվ 100 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1.Իջևան համայնքի ղեկավարի 21.01.2025թ.ի թիվ 100  որոշումը կարդալ.

,,ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.00613ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում  առանձնացվել է 0.00613հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի  հողամասը  հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0031-0019  ծածկագրով  բնակավայրեր նպատակային, այլ  հողատեք գործառնական  նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել փոխել հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում: Հաշվի  առնելով  վերոգրյալը և Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման դրույթներովՙ ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 53 հոդվածի   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1..Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում  առանձնացված 0.00613հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-028-0031-0019/ գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխադրել բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողերի շարք:

2.Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-028-0031-0019/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.00613հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:

3.Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00613հա հողամասին /ծածկագիր 11-028-0031-0019/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան  1-ին փողոց, թիվ63/1:

4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner