Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 3-րդ փողոց 9 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.27500 հա մակերեսով անշարժ գույքից /վկայական N 03042024-11-0040, ծածկագիր 11-057-0086-0008/ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար առանձնացնել 0.21474 հա մակերեսով և 0.06026 հա մակերեսով անշարժ գույք և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 3-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.27500 հա մակերեսով անշարժ գույքից /վկայական N 03042024-11-0040, ծածկագիր 11-057-0086-0008/ համապատասխանաբար առանձնացված 0.21474 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ, 3-րդ փողոց, 9 բնակելի տուն:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 3-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.27500 հա մակերեսով անշարժ գույքից /վկայական N 03042024-11-0040, ծածկագիր 11-057-0086-0008/ համապատասխանաբար առանձնացված 0.06026 հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ, 3-րդ փողոց, 9/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: