ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնք, գ․ Գետահովիտ, հասցեում գտնվող, 11-022-0706-0002 ծածկագրով, 0.5հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամաս: Առանձնացված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Գետահովիտ հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, 11-022-0706-0002 ծածկագրով, 0.5հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն: