Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2007թ. մարտի 9-ին ստորագրված ,,Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր,, թիվ 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում 2008թ. կառուցվել է 169,4քմ մակերեսով շենք, առանց հողհատկացման փաստաթղթերի: Շենքը 11.11.2011թ. կնքված պայմանագրով, սեփականության իրավունքով հանձնվել է ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՓԲԸ-ին, որի իրավահաջորդ է գրանցվել ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ը: Շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0,06հա: Համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005թ. թիվ 2402-Ն որոշման, շինության զբաղեցրած 0,06հա մակերեսով մասը, համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-005-0016-0001-01/, ուստի ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է սեփականության իրավունքով իրենց պատկանող շինության զբաղեցրած 0,06հա մակերեսով հողամասը անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2007թ. մարտի 9-ին ստորագրված ,,Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր,, թիվ 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում 2008թ. կառուցված 169,4քմ մակերեսով շենքի զբաղեցրած 0,06հա մակերեսով հողամասը անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: