Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով 11-013-0417-0001 ծածկագրով տարածքից առանձնացվել է 1,0հա մակերեսով հողամաս: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը սեփականության իրավունքով օտարելու նպատակով:
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության 1,0 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-013-0417-0001/ սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: