Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 867
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 867

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29․04.2025Թ. ԹԻՎ 564 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարի 29.04.2025թ. թիվ 564 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Իջևան համայնքի ղեկավարի 29.04.2025թ. թիվ 564   որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՍԻԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.048ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Ռազմիկ Չոբանյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում գտնվող հողամասի /ծածկագիր 11-001-0040-0010,0011/ սահմանների և տեղադիրքի ուղղման խնդրանքով: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 20.53քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը: Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ  ,,ՀողաՀյին օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով..

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Վասիլյան փողոց, թիվ51/1 հասցեում գտնվող, 0.00205 հա մակերեսով /11-001-0040-0010/, բնակավայրերի այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին։

2.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան  քաղաքի  Վասիլյան փողոցում գտնվող 0.048հա մակերեսով 11-001-0040-0010,0011 ծկագրով հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների և տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:

3.11-001-0040-0010,0011 ծածկագրով 0.048 հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ա.Վասիլյան փողոց թիվ 51/1 հողամաս:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner