Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սերգեյ Աթոյանը, Ծովինար Մխիթարյանը, Մխիթար Աթոյանը, Մհեր Աթոյանը, Մերի Աթոյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրենց պատկանող 0,096ա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / վկայական թիվ 1961984 ծածկագիր 11-058 -0112-0009/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացիներ Սերգեյ Աթոյանին, Ծովինար Մխիթարյանին, Մխիթար Աթոյանին, Մհեր Աթոյանին, Մերի Աթոյանին պատկանող 0,096հա մակերեսով հողամասին և բնակելի տանը / վկայական թիվ 1961984,ծածկագիր 11-058-0112-0009/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 9-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 բնակելի տուն :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: