Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․3 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վալերի Ռազմիկի Աբազյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25․3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 23․21քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ14092024-11-0001/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 25․3 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 25․3 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վալերի Ռազմիկի Աբազյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 25․3 քմ մակերեսով հողամասը և 25․3 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վալերի Ռազմիկի Աբազյանին /06.09.2024թ. մուտքի դիմում թիվ5409/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 19/5 հասցեում գտնվող 25․3քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 6834․3 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 172908 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար ինն հարյուր ութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 25․3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 2316 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 58595 /հիսունութ հազար հինգ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: