Անհրաժեշտություն է առաջացել 08.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 987 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Իջևան համայնքի ղեկավարի 08.08.2025թ. համայնքի ղեկավար թիվ 987 որոշումը կարդալ.
,,ՄԱՐԶ ՏԱՎՈՒՇ, ՀԱՄԱՅՆՔ ԻՋԵՎԱՆ, ԳՅՈՒՂ ԳԵՏԱՀՈՎԻՏ 17-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱԾԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմենուհի Հրանտի Զարգարյանը, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 17-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեի հողամասի հատակագիծը հաստատելու խնդրանքով: Միաժամանակ կառուցապատողի կողմից նշվել է, որ հողամասում իրականացրել է անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ և կառուցվել է 490.1քմ մակերեսով ծածկ, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել օրինական Արմենուհի Հրանտի Զարգարյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի 17-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում գտնվող 0.109հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, բնակելի տան փակ ներբակային տարածքում կառուցված 490.1քմ մակերեսով ծածկը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ:
2. Հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի հատակագիծը:
3. Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման:,,