Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Օլյա Աշոտի Սարուխանյանը, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.121 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին, բնակելի տանը և և օժանդակ շինությանը հասցեավորում տրամադրելու խնդրանքով /ծածկագիր 11-013-0113-0005/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.121 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին, բնակելի տանը և օժանդակ շինությանը /ծածկագիր 11-013-0113-0005/ տրամադրել հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր Կ. Գալստյան փողոց, 11 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: