Այսօր: Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0621ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Արտավազդ Հայկազի Ստեփանյանը  սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,0621հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասում /վյայական թիվ 20102021-11-0036, ծածկագիր 11-021-0553-0007/ ինքնակամ կերպով կառուցել է 171,0քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինություն,  որի նկատմամբ 20.10.2021թ. կատարվել է պետական հաշվառում: Շինության իրավական կարգավիճակի գործառույթն իրացնելու նպատակով քաղաքացին դիմել է հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Արտավազդ Հայկազի Ստեփանյանին պատանող 0,0621հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Արտավազդ Հայկազի Ստեփանյանին պատանող 0,0621հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-021-0553-0007/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner