Համայնքի ավագանին նշում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և նախկին Գանձաքար համայնքի միջև 21.11.2021թ. կնքված թիվ 1657-Ա նվիրաբերության պայամանագրի համաձայն՝ Գանձաքար համայնքին է նվիրաբերել 57 928 279 ՀՀ դրամ արժեքով, 11,06 լ/վրկ ջրթողունակությամբ ֆիլտրման կայան:
Նկատի ունենալով, որ ֆիլտրման կայանը Գանձաքար համայնքի հաշվեկշռում գրանցված չէ, անհրաժեշտություն է առաջացել այն հաշվառել Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում:
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Գանձաքար բնակավայրի ջրի ֆիլտրման կայանը հաշվառել Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում:
2.Գանձաքար բնակավայրում խմելու ջրի սակագինը սահմանել 150 ՀՀ դրամ՝ 1խորանարդ մետրի համար: |