Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում, քաղաքացի՝ Զոհրաբ Աշոտի Հարությունյանի կողմից 1998թ. կառուցվել է բնակելի նշանակության վագոն-տնակ, որի զբաղեցրած 0,05հա մակերեսով հողամասը, թյուրիմացաբար չի ներառվել ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման մեջ որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0227-0001 ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ, ուստի կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,05հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը անտառից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, քաղաքացի՝ Զոհրաբ Աշոտի Հարությունյանի կողմից 1998թ. կառուցված բնակելի նշանակության վագոն-տնակի զբաղեցրած 0,05հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |