Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 օգոստոսի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 20/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 800,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի՝ Կարեն Վահանի Կարապետյանը /մուտքի դիմում թիվ1065, 17.06.2021թ./, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 20/19 հասցեում գտնվող  11-001-0043-0080 ծածկագրով և 800,0քն մակերեսով վարձակալության իրավունքով  իրեն հատկացված բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխելու  /վկայական թիվ 31032021-11-0028/ և սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով: Համաձայն  ՀՀ Տավուշի  Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի  համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ 14.06.2022թ. թիվ2/փ-122 եզրակացության և Իջևան համայնքի ղեկավարի  թիվ 780 որոշման հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս  /վկայական 03082022-11-0029, ծածկագիր 11-001-0043-0080/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 800,0քմ մակերեսնով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չի  դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի  առաջացնում  սերվիտուտ, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 24.06.2022թ. թիվ 6 նիստի  թիվ 115, թիվ 108 որոշումները և  ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի թիվ 66 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 20/19 հասցեում գտնվող  800,0քմ մակերեսով հողամասը /վկայական 03082022-11-0029, ծածկագիր 11-001-0043-0080/ գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Նալբանդյան փողոցի թիվ 20/19  հասցեի 800,0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը   վաճառել  քաղաքացի՝ Կարեն Վահանի Կարապետյանին գնման  նախապատվության  իրավունքով  /ուղղակի  վաճառք/, 1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով   3553440/երեք միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար չորս հարյուր քառասուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Մելիքսեթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner