Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2022 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 35․7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԵՐԻ ԽԵՄՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 35․7ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի,   Բլբուլյան փողոցի, թիվ4/78 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 35.7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Հարություն Վալերիի Խեմչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 35.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 32․12 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ07112022-11-0039/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 35.7քմ  արտաքին մակերեսով ինքնակամ  ավտոտնակի շինություն, իր զբաղեցրած 35.7քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Հարություն Վալերիի Խեմչյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 35.7քմ մակերեսով հողամասը և 35.7քմ մակերեսով  ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Հարություն Վալերիի Խեմչյանին /11․08.2022թ. մուտքի դիմում թիվ2452/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի,   Բլբուլյան փողոցի, թիվ4/78 հասցեում գտնվող   35.7քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 158573/հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր յոթանասուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  35.7քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ 1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 70294/յոթանասուն հազար երկու հարյուր իննսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner