Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սովորող գերազանց առաջադիմություն ունեցող լավագույն ուսանողի համար սահմանել կրթաթոշակ: Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,,օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով՝
Համայնի ավագանին որոշում է
1․Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սովորող գերազանց առաջադիմություն ունեցող լավագույն ուսանողի համար սահմանել կրթաթոշակ ,,Իջևան,, անվանումով, ամսական 30000-ական դրամ 5 ամիս ժամկետով: |