Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ 1․ Հաստատել ՀՀ Տավուշի մարզի, Իջևան համայնքի 2022թ տարեկան բյուջեն՝ վարչական բյուջեի ընդամենը եկամուտները 1688630,1 հազ դրամ, ֆոնդային բյուջեն՝ 52430,4 հազ. դրամ, ընդամենը եկամուտներ՝ 1741060,5 հազ. դրամ, ծախսերը՝ 1711808,1, ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 146455,4 հազ դրամ, ընդամենը ծախսեր՝ 1858263,5 հազ դրամ:
2․ Հաստատել բյուջեի դեֆիցիտը, որը կազմում է 117203,0 հազ դրամ, որից 23178,0 հազ դրամը վարչական բյուջեի ,94025.0 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով։
Տարեսկզբի վարչական բյուջեի ազատ մնացորդի ընդամենը 54979,0 հազար դրամ գումարից 23178,0 հազար դրամը ուղղել վարչական բյուջեի դեֆիցիտի, 31801,0 հազար դրամ և ֆոնդային բյուջեի ազատ մնացորդի 62224,0 հազար դրամ, ընդամենը 94025,0 հազար դրամը ֆոնդային բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։
3․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ 2022թ. բյուջեի 20%-ի սահմաններում: |