Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի փոխելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 13.01.2022թ. տրվել է թիվ 1/փ-13 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի վագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող ՀՀ պետական սեփականություն հանդիսացող 11-022-0637-0002 կադաստրային ծածկագրով 0,045հա մակերեսով անտառային նպատակային նշանակության անտառների հողերից, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |