Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ առաջացել է Տավուշի մարզ, Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված և պատական սեփականություն հանդիսացող հողերից, Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող փոխանակության միջոցով սեփականության իրավունքի օտարմամբ 4523,33հա մակերեսով տարածք փոխանցելու անհրաժեշտություն: Հաշվի առնելով, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.09.2021թ. ՀՕ-328-Ն օրենքով կատարված լրացումներով և փոփոխություններով շահառու համայնքների մի մասը միավորվել են այլ համայնքների հետ, ինչի արդյունքում ձևավորվել են նոր համայնքներ, որից հետո այդ համայնքներում ընտրվել են նոր տեղական ինքնակառավարման մարմիններ և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով: Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, հաշվի առնելով նախկին համապատասխան համայնքների ավագանիների որոշումները, համաձայն որի Դիլիջան համայնքի վարչական տարածքից Իջևան համայնքի վարչական տարածքում ընդգրկվում է 4523,33 հա պետական սեփականություն հանդիսացող հողեր՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |