,,Հողային օրենսգրքի” 76 հոդվածի համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերը օգտագործման են տրամադրում /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ համայնքի ղեկավարները` մրցութային կամ ուղղակի կարգով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, օգտագործման տրամադրվող հողամասերի վարձավճարի չափերը և պայմանները հաստատում է համայնքի ավագանին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.06.2020թվականի թիվ1023-Ն որոշմամբ. Համայնքի ավագանին որոշում է
1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող, օգտագործման տրամադրվող /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ հողամասերի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասերի համար՝ 70 ՀՀ դրամ, 11-րդ գոտում՝ 45 ՀՀ դրամ, 12-րդ գոտում՝ 30 ՀՀ դրամ, 14-րդ գոտում՝ 13 ՀՀ դրամ, 15-րդ գոտում՝ 8 ՀՀ դրամ, 16-րդ գոտում՝ 6 ՀՀ դրամ, 17-րդ գոտում՝ 4 ՀՀ դրամ, 18-րդ գոտում՝ 3 ՀՀ դրամ, 19-րդ գոտում՝ 2 ՀՀ դրամ: |