Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 07.03.2022թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0331-0001 ծածկագրով 0,05հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման, 11-013-0333-0005 ծածկագրով 0,10091հա, 11-013-0333-0006 ծածկագրով 0,09268հա մակերեսով, 11-013-0333-0007 ծածկագրով 0,10351հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 11-013-0653-0001 ծածկագրով 0,02618հա մակերեսով, 11-013-0666-0001 ծածկագրով 0,1961հա մակերեսով, 11-013-0333-0001 ծածկագրով 0,1368հա մակերեսով, 11-013-0356-0008 ծածկագրով 0,12252հա մակերեսով, 11-013-0356-0006 ծածկագրով 0,1842հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պետական սեփականություն հանդիսացող 11-013-0671-0001 ծածկագրով 1,4322հա մակերեսով ջրային հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 51 դրական եզրակացությունը: Հողամասերում առկա են ինքնակամ կառուցված շինություններ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-013-0331-0001 ծածկագրով 0,05հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման, 11-013-0333-0005 ծածկագրով 0,10091հա, 11-013-0333-0006 ծածկագրով 0,09268հա մակերեսով, 11-013-0333-0007 ծածկագրով 0,10351հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 11-013-0653-0001 ծածկագրով 0,02618հա մակերեսով, 11-013-0666-0001 ծածկագրով 0,1961հա մակերեսով, 11-013-0333-0001 ծածկագրով 0,1368հա մակերեսով, 11-013-0356-0008 ծածկագրով 0,12252հա մակերեսով, 11-013-0356-0006 ծածկագրով 0,1842հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պետական սեփականություն հանդիսացող 11-013-0671-0001 ծածկագրով 1,4322հա մակերեսով ջրային հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Տալ հավանություն՝ օրենքով սահմանված կարգով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու և հողամասերում առկա շինություններն օրինականացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |