Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ գյուղ, 6-րդ փողոց, թիվ 82/20 հասցեում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0,045հա մակերեսով և 11-022-0637-0002 ծածկագրով ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը առանձնացվել է ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով, որի նկատմամբ կատարվել է ՀՀ իրավունքների պետական գրանցում և տրվել է թիվ 04032022-11-0028 վկայականը: Հետագա գործառույթը իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարության ջրային կոմիտեին:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ գյուղ, 6-րդ փողոց, թիվ 82/20 հասցեում գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0,045հա մակերեսով և 11-022-0637-0002 ծածկագրով ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը, ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով նվիրատվության պայմանագրով փոխանցելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |