Համայնքի ավագանին նշում է, որ ս/թ համայնքի ղեկավարի 03․02․2022թ թիվ 34Ա կարգադրությամբ փետրվարի 4-ից ,,Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն,, բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Սամվելի Չիբուխչյանը։
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ,,Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն,, բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակել Սուրեն Սամվելի Չիբուխչյանին՝ 370 հազ ՀՀ դրամ դրույքաչափով։ |