Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 47 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՊԻՏԱՆԻ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին 19.03.2019թ. կայացրել է «Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի, թիվ 47 հասցեում գտնվող մանկապարտեզի հին շենքը ապամոնտաժելու մասին» թիվ 22 որոշումը: Համայնքի ղեկավարը դիմել է «ԻՇԿ» ՍՊԸ-ին, վերոնշված հասցեում գտնվող մանկապարտեզի հին շենքն ապամոնտաժելու և ապամոնտաժված պիտանի շինանյութը կատարված աշխատանքների դիմաց ՍՊԸ-ին տրամադրելու առաջարկով: Համայնքի ղեկավարի առաջարկն ընդունվել է «ԻՇԿ» ՍՊԸ-ի կողմից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի դրույթներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի թիվ 47 հասցեում մանկապարտեզի հին մասնաշենքն ապամոնտաժելու և ապամոնտաժված պիտանի շինանյութը կատարված աշխատանքների դիմաց «ԻՇԿ» ՍՊԸ-ին տրամադրելուն:

2. Մանկապարտեզի շենքը հանել համայնքապետարանի հաշվեկշռից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner