11.03.25
Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության
գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
|
Հարգելի քաղաքացիներ,Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։Հաշվետու տարվա ընթացքում քաղաքացին ...
Մանրամասն |
|
11.03.25
Հրապարակային հայտարարություն` շահերի բախման իրավիճակի առաջացման մասին
|
|
|
10.03.25
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի կանայք,մայրեր և քույրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Այն ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, երախտագիտությունն ու նվիրվածությունը ձեր նկատմամբ:Հայ կինը միշտ եղել է ընտանիքի հենասյունը,ավանդական արժեքների կրողը: Մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները:Տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ հարկ եղած դեպքում` հայ կինն անգամ զենքով կարող է կանգնել հայրենի սահմանին : Խոնարհումս և երախտիքիս խոսքերը` այդ կանանց և մեր հերոսածին մայրերին:Սիրելի կանայք,անգնահատելի է ձեր դերը նաև սերունդների դաստիարակության գործում և ողջունելի է ձեր ակտիվ մասնակցությունը պետական կառավարման, ...
Մանրամասն |
|
06.03.25
Վերածնված հերոսը.
Լույս աշխարհ է եկել Մեսրոպ Հովհաննիսյան կրտսերը
|
Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմում անմահացած հերոս,գետահովիտցի Մեսրոպ Հովհաննիսյանի ընտանիքին:Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի անունից համայնքապետարանի աշխատակիցները ջերմագին շնորհավորական խոսքեր և դրամական աջակցություն փոխանցեցին:Խորհրդանշական օրը` հունվարի 28-ին է լույս աշխարհ եկել փոքրիկ հայորդին,ով կրում է հերոս եղբոր անունը: Հերոսածին մոր` Մարինե Հովհաննիսյանի խոսքով, փոքրիկ Մեսրոպը նոր լույս ու մխիթարանք է բերել իրենց ընտանիքին:Նշենք,որ Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 2002 թ․ հունվարի 11-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։2020-ի հուլիսի 21-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության:Մեսրոպը ...
Մանրամասն |
|
05.03.25
Տեղի է ունեցել բռնցքամարտի Իջևան համայնքի բաց առաջնություն
|
Տեղի է ունեցել բռնցքամարտի Իջևան համայնքի բաց առաջնություն:Մրցաշարին մասնակցել են 120 մարզիկ` ՀՀ տարբեր համայնքներից։Փայլուն են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները` նվաճելով 8 մեդալ։Առաջնությունը կազմակերպվել է Իջևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։
|
|
05.03.25
Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
|
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, ...
Մանրամասն |
|
04.03.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է «Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնի «Սքայ» ակումբի անդամների հետ
|
«Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնի «Սքայ» ակումբի երիտասարդներն Իջևան համայնքի «Փառքի պուրակ» տարածքում իրականացրել են համայնքային ծրագիր, բարեկարգել շրջակայքը։ Արթուր Ճաղարյանը շնորհակալագրեր հանձնեց ծրագրի մասնակիցներին` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների դերը համայնքային կյանքում։Որպես խրախուսանք, «Սքայ» ակումբի անդամների համար համայնքապետարանը կկազմակերպի էքսկուրսիա դեպի ՀՀ պատմամշակութային վայրերից մեկը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |