Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանը դիմել է, որ Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 5 արձանագրության հիման վրա, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում, բնակելի տուն կառուցելու նպատակով իրեն հատկացվել է 0,04հա մակերեսով հողամաս, որի չափագրման ընթացքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,06996հա և համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման այն հանդիսանում է 11-001-0252-0002 ծածկագրով ֆիզիկական անձի պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, ուստի դիմել է 0,06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանին պատանող 0,06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-001-0252-0002/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանին պատանող 0,06996հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-001-0252-0002/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |